50-60 հազար նոր աշխատատեղեր մարզերում՝ մինչեւ 2025 թվականը

Հայաստանի մարզերում մինչեւ 2025թ. 50-60 հազար նոր աշխատատեղեր պետք է ստեղծվեն: Այս մասին խոսվել է Կառավարության այսօրվա նիստում։
nist

Հայաստանի մարզերում մինչեւ 2025թ. 50-60 հազար նոր աշխատատեղեր պետք է ստեղծվեն: Այս մասին խոսվել է Կառավարության այսօրվա նիստում։

2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության համաձայի, Հայաստանի ՀՆԱ-ն հավասարաչափ է բաշխվելու Երեւանի ու մարզերի միջեւ: Ըստ ռազմավարության, 2017թ. արդեն միս ու արյուն կստանա մարզերի գործառնական զարգացման ծրագիրը: Ներդրումային բոլոր ծրագրերն ընդգրկելու են մայքաքաղաքն ու մարզերը:

Փաստաթուղթը մինչ կառավարություն հասնելն, ներկայացվել է Հանրային խորհրդի, ԵՄ դեսպանների եւ համապատասխան ոլորտի մասնագետներին։

«Ռազմավարությունը վերցրել ենք ԵՄ որոշ երկրների փորձից, որոնք իրենց բնակչության թվով չեն գերազանցում 6 միլիոնը, տարածքի չափով էլ չեն գերազանցում 90 հազար քառակուսի կիլոմետրը, եւ համարվում են բարձր լեռնային տարածքներ: Այդպիսի երկրներ են Մակեդոնիան, Խորվաթիան, Ալբանիան, որոնց փորձը դրված է ռազմավարական այս փաստաթղթի հիմքում»,- ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

 

*

*