Վարչապետը դժգոհ է՝ նախարարությունների կոմունալ ծախսերը կարծես շատ են

5 նախարարությունների հոսանքի եւ ջրի կոմունալ ծախսերը կազմել են 60 միլիոն 551 հազար դրամ:

5 նախարարությունների հոսանքի եւ ջրի կոմունալ ծախսերը կազմել են 60 միլիոն 551 հազար դրամ: Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ 59 միլիոն 674 հազար տրամադրվելու է էլեկտրաէներգիայի ծախսին, իսկ 870 հազար դրամը` ջրի:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, արդյո՞ք նշված գումարը բավականեցնելու է ամբողջ տարվա համար: Սահակայնը՝ թե գումարը կբավարարի մինչեւ հունիս ամսավա համար: Հուլիսից սկսած՝ նոր գումար տրամադրելու անհրաժեշտություն կլինի:

«Բայց ինչո՞ւ, մարտից չե՞ն տեղափոխվել մեր նախարարությունները, երկու ամսվա համար այդքան գումա՞ր են ծախսել»,- զարմացավ վարչապետը:

«Նշված գումարը ոչ թե երկու ամսվա համար է, այլ հունվարից մինչեւ հունիս ամիսն ընկած ժամանակահատվածը»,- պարզաբանեց Սահակյանը։

Վարչապետը Ֆինանսների նախարարությանն առաջարկեց քննարկել եւ հետեւել, թե մեկ տարվա ընթացքում նախարարությունները որքան գումար են ծախսում էլեկտրաէներգիայի եւ ջրի համար:

Իսկ մինչ այդ կառավարությունը կրկին պարտք կվերցնի: Պարտատերը Համաշխարհային բանկն է: 55 մլն դոլարը վարկը կուղղվի մշակութային հուշարձանների բարեկարգմանը: Վարկը կտրամադրվի 25 տարով, 14,5-ի՝ արտոնյալ ժամանակահատվածով:

*

*