Համայնքներում ևս 45 նոր ծրագիր կիրականացվի

Տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
loqyan-karapetyan2

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է հանրապետության համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46 հայտ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ 33 համայնքից ստացված 46 ծրագրային հայտի ընդհանուր գումարը 2 մլրդ 32 մլն դրամ է, որից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 963,1 մլն դրամ, մասնավոր հատվածի ֆինանսավորումը՝ 177 մլն դրամ, իսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 892 մլն դրամ: Ներկայացված 46 ծրագրից 23-ը ստացվել է խոշորացված 14 համայնքից:

Մանրամասները՝ այստեղ։ 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները