«Կարևորագույն ապրանքային շուկաները հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ». ՀՀ վարչապետ

Հովիկ Աբրահամյանը կրկին անդրադարձել է մենաշնորհների խնդրին եւ դրա լուծմանը:
hovik-abrahamyan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ մենաշնորհների հետ կապված իր ելույթին և հիշեցրեց, որ մայիսի 12-ին հանձնարարական էր տվել Էկոնոմիկայի նախարարությանն ու առաջարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և ներկայացնել առաջարկներ:

«Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը: Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այդպիսի կենտրոնացվածության թե՛ յուրահատուկ և թե՛ առավել ընդհանրական պատճառներ, որոնցից ընդհանրականի հաղթահարմանն էլ պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը: Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ միայն դրանցով չեն սահմանափակվելու: ՀՀ վարչապետը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցեր ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն: Ուղեցույցերը պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվողգերատեսչությունների կայքէջերում: Ուղեցույցները երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով:

«Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրներիմասով ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքնելու նպատակով: Թեժ գծին ստացված զանգերի վերահսկողությունը վերապահել վարչապետիվերահսկողական ծառայությանը: Թեժ գծով ստացված տեղեկատվության և դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսականկտրվածքով հրապարակել ամփոփ տեղեկատվություն: Պետական իշխանության մարմինների կողմից նման խնդիրների վերաբերյալ տեղեկատվությանստացման դեպքում հանձնարարում եմ անհապաղ այդ մասին տեղեկացնել կառավարության աշխատակազմին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարեց նաև պետական եկամուտների կոմիտեի նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը՝օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումներիընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների: Ըստ վարչապետի՝ այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինիբոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողականքննության առարկա: Հսկողության պատշաճ կատարման համար մեկամսյա ժամկետում ստեղծվելու է անհրաժեշտ մեթոդաբանություն և մեխանիզմներ:

«Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով հանձնարարում եմ Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին քննարկել և երկամսյա ժամկետումներկայացնել հայեցակարգ՝ թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որըկբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը: Մասնավորապես, առաջարկում եմ քննարկելվերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքովզբաղվելն արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվողէլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամներմուծող և մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միևնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հանձնարարեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամին` համագործակցելով բոլոր առնչվողգերատեսչությունների հետ եռամսյա ժամկետում ուսումնասիրել ներմուծման հետ առնչվող ընթացակարգերը և դրանց հնարավոր պարզեցմանուղղությամբ ներկայացնել առաջարկություններ, մասնավորապես քննարկելով ինքնահայտարարագրման հնարավորությունների լայնացման, ինչպեսնաև զանազան լաբորատորիաներից և ՊՈԱԿ-ներից ծառայությունների ձեռքբերման, սերտիֆիկատների տրամադրման պահանջները նվազագույնիհասցնելու հնարավորությունները: Այս խնդիրների ընթացիկ վերահսկողությունը դրվեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա:

Մեկ Մեկնաբանություն
  • karine
    2 июня 2016 at 12:48

    Եթե կարևորագույն ապրանքի շուկաները հանձնել եք մեկին կամ երկուսին և նրանք են այնտեղ տնօրինում, իրավիճակ ու պայման թելադրում….Ի՞նչ անուն ուրեմն տանք դրան,,, Մենաշնորհը պոզուպոչով է լինո՞ւմ
    ……ՄԻ՞ԹԵ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՉԷ ԴԱ….

  • *

    *