Ոռոգելի գյուղատնտեսական հողատարածքներ կան, որ չեն օգտագործվում. վարչապետ — Երկիր Մեդիա

Ոռոգելի գյուղատնտեսական հողատարածքներ կան, որ չեն օգտագործվում. վարչապետ

Միայն Արարատյան դաշտում կա 24 հա այդպիսի հողատարածք
karen-karapetyan

Կառավարության նիստը մեկնարկել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։

Ոռոգելի գյուղատնտեսական հողատարածքներ կան, որ չեն օգտագործվում։ Օրինակ, միայն Արարատյան դաշտում կա 24 հա այդպիսի հողատարածք։ Դրանք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականություն են։ Գործող օրենսդրությունը այդ իրավունքը վերանայելու գործիքակազմ չի պարունակում։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հանձնարարեց գույքագրել այդ հողատարածքները եւ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մշակումը խթանող առաջարկ ներկայացնել։ Հանձնարարականն ուղղված էր տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության նախարարներին, ջրային կոմիտեի ղեկավարին եւ մարզպետներին։

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*