Հայաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի ամենամյա համաժողովին

Առաջին եւ վերջին անգամ ՀՀ պատվիրակությունը եղել է Դավոսում 9 տարի առաջ։
davos-forum

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիայի Դավոս քաղաք, որտեղ հունվարի 23-26-ը տեղի կունենա Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումը:

Լուրը «Երկիրն այսօր»-ի հարցին ի պատասխան` հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: Համաժողովին մասնակցելու հրավերը վարչապետին Դավոսից են ուղարկել: Ֆորումին ամեն տարի բարձր մակարդակով մասնակցում են պատվիրակություններ աշխարհի ավելի քան 100 երկրից: Նրանց թվում կլինի նաեւ ԱՄՆ-ի նախագահի՝ Դոնալդ Թրամփի գլխավորած պատվիրակությունը:

Հիշեցնենք, որ դավոսյան ֆորումին մեկ անգամ՝ 2009թ., մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

*

*