Կեղծ կարագ՝ հայկական շուկայում

Կարագի հայտնաբերված նմուշների վրա բորբոսի շերտեր են եղել
karag

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից հայտնաբերված «Ինտեր Պրուդ» ՍՊԸ արտադրության 200 գրամանոց «բուսասերուցքային կարագ» ներկայացվող ապրանքն ունի փաստաթղթային անհամապատասխանություն` չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին. տրվել է կարգադրագիր առկա խմբաքանակը շուկայից հետ կանչելու համար, իսկ արտադրությունում առկա պիտակների օգտագործումը կասեցվել է:

Փետրվարի 22-ին և 23-ին, ծառայությունը շուկայում հայտնաբերել է նաև 1.03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող կրկին նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: Հայտնաբերված նմուշները արտաքին շերտի վրա ունեցել են բորբոսի հետքեր և ոչնչացվել են:

Քանի որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ի արտադրանքը՝  ՍԱՊԾ-ն իրացման ցանցերի պատասխանատուներին հորդորում է ձեռնպահ մնալ այն վաճառելուց և կեղծված ապրանքի առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին:

Ծառայությունն սպառողներին նույնպես հորդորում է չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը և այն իրացման ցանցում նկատելու դեպքում տեղեկացնել ՍԱՊԾ-ին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:

Ծառայությունը շարունակում է անհրաժեշտ գործողությունները՝ շուկայում առկա խմբաքանակները և իրացման վայրերը հայտնաբերելու ուղղությամբ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները