Ազգային դրամի պատմությունը՝ Կապանի ցուցահանդեսում

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը:
haykakan-dram

Սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի գործունեությունը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ից, Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպվել են նաև Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում, Արմավիրում, ինչպես նաև ԼՂՀ-ում:

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը:

Երևանում դպրոցականները, ուսանողները այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նման հնարավորություն ընձեռել նաև Սյունիքի մարզի աշակերտներին, ուսանողներին, բնակիչներին:

*

*