Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել

Նա մասնագիտությամբ պատմաբան է։
kadastr

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել Գոհար Գրիգորյանը: Այս մասին ասված է կոմիտեի՝ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Մինչ այս պաշտոնին նշանակվելը Գոհար Գրիգորյանը ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալն էր։ 2004 թվականից նախարարությունում է եղել:

Գոհար Գրիգորյանը մասնագիտությամբ պատմաբան է։ Նա անկուսակցական է:

*

*