Ջրի սակագնի փոփոխության վերաբերյալ հանձնաժողովը վերջնական որոշում կընդունի հաջորդ շաբաթ

Ընկերությունը ջրի սակագնի հայտը պարզաբանում է սղաճով ու ջրի կորստով:
jur

Ջրի սակագինը բարձրացնելու հայտով «Վեոլիա ջուրը» դիմել էր հանրային ծառայությունները կարագավորող հանձանաժողովին:
Ընկերությունն առաջարկում է հունվարի մեկից 1 խ/մ ջուրը դարձնել 194 դրամ 30 լումա: Իրականացրած մոնիթորինգի արդյունքում հանձնաժողովի որոշման նախագծով 1խ/մ ջուրը կարժենա 191 դրամ 40 լումա: Խմելու ջրի սակագինը հաստատելուց առաջ հանձնաժողովը հրավիրել էր հանրային լսումներ՝ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների եւ պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ընկերությունը ջրի սակագնի հայտը պարզաբանում է սղաճով ու ջրի կորստով:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյաին խոսքով՝ ընկերությունը պետք է պայքարի ջրի կորստի դեմ, որպեսզի սակագնի բարձրացում չլինի:

Սակագնի փոփոխության վերաբերյալ հանձնաժողովը հաջորդ շաբաթ նիստ կգումարի եւ վերջնական որոշում կընդունի։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*