«Ոչ մի վարկ չի «կերվել». Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

«Բոլոր գումարները ծառայել են բացառապես իրենց նպատակներին»
vorogum-jrancq3

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն անհիմն է համարում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե իր ղեկավարած կոմիտեին «կարելի է ներառել գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ վարկ կերած կառույց»:

«Ոչ մի վարկ չի «կերվել», հայտարարությունն անհիմն է, բոլոր գումարները, որոնք դրվել են համակարգում, ծառայել են բացառապես իրենց նպատակներին»,- այդ մասին Հարությունյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ բոլոր վարկային միջոցներն ուղղվել են  բացառապես ոռոգման համակարգի արդիականացմանը:

*

*