Կտեղադրվեն նոր հոսքաչափական սարքեր

Ձկնաբուծարանների ջրօգտագործման ծավալները վերահսկելու համար...
dzknabucaran

Ձկնաբուծարանների ջրօգտագործման ծավալները վերահսկելու համար կտեղադրվեն նոր հոսքաչափական սարքեր: Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի հիմնախնդիրների լուծումն օրակարգում է: Անցած տարվա աշխատանքների արդյունքում միայն ձկնաբուծարանում օգտագործվող ջրածավալի մասով գրանցվել է մինչեւ 23 տոկոսի չափով խնայողություն: Այս ցուցանիշը համարժեք է Երեւանի մեկ տարվա ջրօգտագործման ծավալին:

Ձկնաբուծական խոշոր տնտեսություններում 2018 թվականին 50 հոսքաչափական սարքեր են տեղադրվելու:

*

*