2018-ին Հայաստանը 11,2 մլրդ դրամի դրամաշնորհներ է ստացել. Ջանջուղազյան

Գումարի մոտ 41 տոկոսը տրամադրել են եվրոպական կառույցները։
atom-janjuxazyan-byuje-qnnarkum

ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2018 թվականին դրամաշնորհների պաշտոնական ցուցանիշները կազմել են 11,2 մլրդ դրամ, որոնց մոտ 41 տոկոսը տրամադրել են եվրոպական կառույցները։

«Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մենք իրացրել ենք 11,7 մլրդ դրամի վարկեր, որոնք եվրոպական ծագում են ունեցել, ինչն, ընդհանուր առմամբ, կազմում է մեր ծախսերի 0,8 տոկոսը։ Այլ խոսքով՝ այդ բոլոր գումարները և ծախսերը չի կարելի անվանել չափազանց կարևոր մեզ համար»,- ասել է ֆինանսների նախարարը։

*

*