Իտալական ընկերությունը Հայաստանում մինչեւ 10 մլն եվրոյի ներդրում կիրականացնի

Իտալացիները որոշել են համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Հայկական «TSD» ու իտալական «IDS» ընկերությունները իրար մասին իմացել են Հռոմում կայացած ներդրումային համաժողովում:  Մի քանի ամիս մեր ՏՏ շուկան ուսումնասիրելուց հետո իտալացիները որոշել են համագործակցել բարձր տեխնոլոգիաների ու, մասնավորպես, ֆորենզիկ արտադրության ոլորտում: Նախատեսվում է ծրագրվածն իրականացնել 5 տարվա ընթացքում ու Հայաստան մինչեւ 10 մլն եվրոյի ներդրում կատարել:

Ծրագրի հեղինակները խոստովանում են՝ ֆորենզիկ արատդրությունը բավական բարդ, միեւնույն ժամանակ պոտենցիալ ունեցող ճյուղ է: Այն հատուկ նշանակության գործիքների պատրաստումն է, որոնք կօգտագործվեն բժշկության, գիտության, դատական ու հետաքննական համակարգերում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*