«Իրանական գազի գինն ավելի բարձր է, քան ռուսականինը»․ նախարարություն

Հայաստանը պատրաստ է բնական գազ գնել ցանկացած երկրից, եթե առաջարկվող գինը մրցունակ լինի։
gaz

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բնական գազ գնել ցանկացած երկրից, այդ թվում՝ Իրանից, եթե առաջարկվող գինը մրցունակ լինի։ Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հայտարարություններին, թե իրանական կողմը առաջարկում է ավելի էժան գազ, քան ռուսականն է՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։

Ըստ նրա, այս պահին իրանական գազի գինն ավելի բարձր է, քան ռուսականինը։ Բացի դրանից, մինչև օրս կառավարությունը չի ստացել իրանական գազի՝ այդ պահի համար առավել մրցակցային գնի պաշտոնական առաջարկ։

«Գազի և էլեկտրաէներգիայի բնագավառում համագործակցության հեռանկարները ներկայում դիտարկվում են տարածաշրջանային ձևաչափով և մշտապես ներառված են տարբեր մակարդակի հանդիպումների օրակարգում»,-նշեց Թարփոշյանը։

*

*