Իրանն ու Հայաստանը ամեն ինչ անում են՝ տնտեսական կապերն առավել սերտացնելու համար

«Տնտեսական աշխուժությունն կնկատվի նոր կառուցվող Սյունիքի ազատ առեւտրի գոտու կառուցումից հետո»:
hayastan-iran

Չնայած վերջին տարիներին ավելացել են Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության ծավալները, սակայն արձանագրված ցուցանիշը կողմերին չի բավարարում: Երկրներն ամեն ինչ անում են՝ տնտեսական կապերն առավել սերտացնելու համար:

Ասվածի ապացույցը, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի, Հայաստանի ու Իրանի միջեւ վիզային ռեժիմի չեղարկումն է, Իրան մուտք գործած հայկական ավտոմեքենաների երաշխքային գումարի նվազեցումն է: Եթե նախկինում երաշխիքային գումարն արժեր 500 դոլար, հիմա մեր վարորդները 90 դոլար են վճարում:

Տնտեսական աշխուժությունը, ըստ Իսրայելյանի, կնկատվի նոր կառուցվող Սյունիքի ազատ առեւտրի գոտու կառուցումից հետո: Հայաստան-Իրան հարաբերություններում կարեւոր դերակատարում ունի նաեւ Մեղրի-Նորդուզ սահմանային համատեղ դարպասի առկայությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները