Հայկական պատվիրակությունը կմեկնի Իրան` գազի արտահանումը Հայաստան ավելացնելու համար — Երկիր Մեդիա

Հայկական պատվիրակությունը կմեկնի Իրան` գազի արտահանումը Հայաստան ավելացնելու համար

Եթե կողմերը համաձայնության գան, Հայաստան մատակարարվող գազի ծավալը կավելանա։
gaz

Հաջորդ շաբաթ հայկական պատվիրակությունն իրանական գազի արտահանումը Հայաստան մեծացնելու և նոր գների մասին բանակցելու համար կմեկնի Թեհրան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությանը,  այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության միջազգային կապերի հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն: Նրա խոսքով, Երևանի ՋԷԿ-ը խնդրում է ավելացնել Իրանից երկնագույն վառելիքի մատակարարման ծավալները: «Հայաստանը խնդրում է բնական գազի մատակարարումը 1 միլիոնից մինչև 1.6 միլիոն խորանարդ մետր ավելացնել», — պարզաբանել է նա:

Եթե կողմերը համաձայնության գան, ապա Իրանը, համապատասխանաբար, Հայաստան մատակարարվող գազի ծավալը կավելացնի:

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով իրանական գազի մատակարարումը Հայաստան սկսվել է 2009 թվականին:

 

*

*