Հայաստանն առաջարկել է Իրանին ստեղծել համատեղ ներմուծող և արտահանող ընկերություն

Թեհրանում խորհրդակցություններ են անցկացվել...
hayastan-iran

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ հերթական խորհրդակցություններ են անցկացվել. մարտի 12-14-ը` Թեհրանում:  Խորհրդակցությանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համաձայնագրի նախագծի տեքստը, ինչպես նաև Համաձայնագրին կից այն ապրանքների ցանկերը, որոնց համար կողմերը առաջարկում են  կիրառել սակագնային արտոնություններ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաղորդմամբ, խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով տեսանելի ապագայում ստորագրել նշված ժամանակավոր հանաձայնագիրը:

Թեհրանում անցկացված խորհրդակցությունների ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հանդիպում է ունեցել  ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ՝ Մոջթաբա Խոսրոթաջի և ԻԻՀ  գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալի Աքբար Մեհրֆարդի հետ: Հանդիպումների ընթացքում իրանական կողմին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն, որը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ իրանական ապրանքների արտահանմանը:  Իրանական կողմը ողջունելով ներկայացված  գաղափարը, առաջարկել է քննարկել իրականացման հնարավոր մեխանիզմները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները