Հայաստանն Իրանից պահանջում է ավելացնել գազի մատակարարումը

Իրանական գազն էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստան արտահանելու առավելագույն քանակն այժմ օրական մեկ մլն խորանարդ մետրից պակաս է:
gaz

Իրանի ազգային գազային ընկերությունը դիտարկում է Հայաստանին գազի մատակարարումներն ավելացնելու հարցը: Այդ մասին theiranproject.com-ին տված հարցազրույցում ասել է ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն։

«Իրանական գազն էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստան արտահանելու առավելագույն քանակն այժմ օրական մեկ մլն խորանարդ մետրից պակաս է: Հայկական կողմը պահանջել է ավելացնել Իրանից արտահանումն օրական 2 կամ 2,5 մլն խմ-ի: Մենք դիտարկում ենք այդ հարցը: Մենք նախընտրում ենք Հայաստանի հետ ստորագրել գազի արտահանման ծավալների ավելացման ուղիղ համաձայնագիր, որպեսզի վճարը ստանանք ուղիղ, առանց էլեկտրաէներգիայի»,- ասել է Բաբազադեն:

*

*