Իրանում հայկական կոշիկի խանութ կբացվի

Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը տեղի ունեցած «Armenia Expo 2016» հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսն ավարտվել է գործնական մի շարք պայմանավորվածություններով:
iran-armenian-expo

Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը տեղի ունեցած «Armenia Expo 2016» հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսն ավարտվել է գործնական մի շարք պայմանավորվածություններով: Նախատեսված 80-ի փոխարեն մասնակցել է 103 հայկական ընկերություն: Նրանցից առնվազն կեսն իրանական տարբեր ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի խոսքով՝ արդեն որոշվել է, որ Իրանում հայկական կոշիկի խանութ է բացվելու:

Բանկային ոլորտի ընկերություններն էլ պայմանավորվածություններ են ձեռք բերել ծառայությունների մատուցման վերաբերյալ:

*

*