Հանրապետության միակ ալոե մշակողն իրացման խնդիր ունի

14 տարի է՝ մասնագիտությամբ ինժեներ Կարապետը զբաղվում է ոչ ստանդարտ բույսերի մշակմամբ:

14 տարի է՝ մասնագիտությամբ ինժեներ Կարապետը զբաղվում է ոչ ստանդարտ բույսերի մշակմամբ: Ասում է՝ իր առջեւ խնդիր է դնում ու ամեն գնով հասնում դրա լուծմանը: Մշակում է այնպիսի բույսեր, որոնց աճեցնելու համար մտավոր մեծ աշխատանք է պահանջում: Վեց տարի առաջ Իրանից ալոեի առաջին տնկիները բերեց ու հիմնեց ջերմատունը: Հիմա Կարապետը հանրապետությունում միակ ալոե մշակողն է:  Յուրահատուկ այս բույսի լեզուն առաջին երկու տարում չէր հասկանում: Կարապետին օգնության են հասել իրանցի մասնագետները: Հիմա ամեն ինչ այլ է: Բերքը տարեկան 5-8 տոննայով ավելանում է, միակ խնդիրը՝ իրացումն է:

Կարապետը դեղագործական ընկերություններից շատերի դռներն է թակել, բայց՝ ապարդյուն: Համագործակցել չեն համաձայնվում. մեզ մոտ ալոեի պահանջարկը շատ չէ: Դրսի ներկրողների հետ էլ կապ հաստատելը բարդ է: Կարապետը չի վհատվում: Ասում է ՝ իր գործը սիրով է անում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*