«Իմ քայլի» քայլը՝ հանուն Արարատի մարզի

Վարչապետը մասնակցել է ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը՝ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, ներդրողների, օտարերկրացի գործարարների հետ միասին մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն այսօր սահմանափակված չէ: Սակայն, ըստ վարչապետի, դրան խանգարող հանգամանքներ էլ են պահպանվում՝ մարդիկ չեն հավատում ազատ գործելու հնարավորություններին, օրինակ՝ ներդրումներ կատարելու համար կրկին նախկինի պես կառավարության հետ համաձայնեցնելու կարիք են զգում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*