Մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը

Նպատակը ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումն է:
finansneri-amis

Մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը: 4-րդ տարի անցկացվող միջոցառման նպատակը հասարակության շրջանում անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման կարեւորումն ու ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումն է:

Ծրագրի համաձայն՝ նախատեսված են շրջագայություններ ֆինանսական տարբեր հաստատություններում: Կանցկացվեն սեմինարներ, բանավեճեր ու ակումբային քննարկումներ: Մեկ ամսվա ընթացքում միջոցառումներ կանցկացվեն Հանրապետության ողջ տարածքում: Թիրախում տարբեր մասնագիտություն ունեցող անձիք են՝ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ եւ այլոք:

Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ոլորտին վերաբերող հարցերի շրջանակը եւս: Սակայն, ըստ գլխավոր դրամատան սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի՝ առավել շատ հարցեր տրվում են հենց վարկերի հետ կապված:

«Կան չգրված կանոններ, ըստ որի օրինակ վարկերը չպետք է գերազանցեն ձեր եկամուտների 30 տոկոսը: Կամ պետք է միշտ խնայել ունեցած եկամուտների 10 տոկոսը: Մեզ մոտ միշտ հակառակն է: Ծախսում ենք, հետո նոր մտածում խնայելու մասին»,- նշեց Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյան :

 

*

*