Վարչապետ․ Կան բոլոր նախադրյալները՝ հայ-իրանական համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ էներգետիկայի նախարարին
varchapet-iran-energetika

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ կան բոլոր նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում ամրապնդելու և զարգացնելու համար:

Մասնավորապես տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցում նա կարևորել է միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, որի հերթական նիստը տեղի է ունեցել այսօր՝ Երևանում:

«Առևտրաշրջանառության ներկայիս ծավալները բավարար չեն: Մենք շահագրգռված ենք խոշոր ծրագրերի կյանքի կոչմամբ։ Մեր հարաբերությունների մասշտաբը պետք է փոխենք, մեր թիմը նպատակասլաց աշխատում է երկու բարեկամ երկների միջև տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու հարցում»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները