Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի քննչական կոմիտեի նախագահ

6 տարի պաշտոնավարման ժամկետով․․․
arcakh-qnnchakan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

*

*