Իգնատի Առաքելյանն այցելել է Շորժայի ծիրանի այգի

Այստեղ առկա են բոլոր նախադրյալները որակյալ բերք ստանալու ու դրանով իսկ մեծ եկամուտ ապահովելու համար:
ignati

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Ծանոթացել է խնդիրներին, ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը:

Նախարարը մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այդ համայնքի ղեկավարը նշել է, որ այգու ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով, ինչը չափազանց արդյունավետ է: Շրջելով Շորժայի ծիրանի այգում` նախարարը հույս է հայտնել, որ այն տարածաշրջանի մյուս այգեգործների համար ազդակ կհանդիսանա, որպեսզի հիմնեն նմանատիպ այլ այգիներ, քանի որ առկա են բոլոր նախադրյալները որակյալ բերք ստանալու ու դրանով իսկ մեծ եկամուտ ապահովելու համար:

Այցի ընթացքում նախարարն եղել է նաեւ մարզի այլ համայնքներում: Անդրադառնալով աշնանը գյուղացիներին սերմով ապահովելու հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախարարությունը սերմ չի ներմուծի, եթե տեղական սերմ-արտադրողներն ապահովեն ներքին պահանջարկը:

*

*