Իգնատի Առաքելյանը հետեւել է մթերման կազմակերպման աշխատանքներին

Օգոստոսի 10-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:
ignati-araqelyan

Գյուղատնտեսության գլխավոր պատասխանատուն նախօրեին  աշխատանքային այցով Արարատի եւ Արմավիրի մարզերում էր: Այցի նպատակն էր` հետեւել մարզերի մի շարք ընկերություններում մթերման կազմակերպման աշխատանքներին եւ ներկայացնել պետական աջակցության նոր ծրագրերը:

Իգնատի Առաքելյանը նախ եղել է «Արարատ սննդի կոմբինատ»-ում: Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանի համոզմամբ` մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագիրը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպել մթերումների դիմաց վճարումների իրականացման գործընթացը:

Նախարարի հաջորդ կանգառն Արմավիրի մարզի «Իջեւանի գինու գործարան»-ի Արմավիրի արտադրամասն էր, որը հիմնականում մասնագիտացված է պահածոների, հյութերի, մուրաբաների արտադրության ոլորտում: Ընկերության գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը  նույնպես կարեւորել է  մթերման դիմաց մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, որից մտադրված է օգտվել հատկապես խաղողի մթերման ժամանակ: Նախարարն այդ մարզում եւս մի քանի գործարան է այցելել: Իգնատի Առաքելյանի տեղեկացմամբ`օգոստոսի 10-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:

*

*