Գյուղնախարարն այցելել էր «Առողջ սունկ», «Արմբերրի» եւ «Նաիրիան» ընկերություններ

«Մենք այսօր տեսանք մի շղթա, որտեղ մի արտադրությունը տալիս է մեկ այլ արտադրություն` սնկից ստանում են օրգանական պարարտանյութ...»
ignati-araqelyan-kotayq

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Կոտայքի մարզի մի քանի ընկերություններ: Գլխավոր գյուղատնտեսի առաջին կանգառը «Առողջ սունկ» ընկերությունում էր: Արդեն 13 տարի ընկերությունը զբաղվում է սնկի արտադրությամբ ու արտահանմամբ: Թարմ սունկն արտահանվում է հիմնականում ԵՏՄ եւ Մերձավոր Արեւելքի երկրներ, իսկ վերամշակված արտադրանքն իրացվում է ամբողջ աշխարհում:

Իգնատի Առաքելյանը եղել է նաեւ «ՕՌՎԱԿՕ» հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունում: Այստեղ արտադրվում է օրգանական պարարտանյութ:

Այնուհետ նախարարն ուղեւորվել է Զորավան համայնք` մոշի եւ ազնվամորու բնական մշակությամբ զբաղվող «Արմբերրի» ընկերություն: Այցի ընթացքում Առաքելյանն եղել է նաեւ «Նաիրիան» ընկերությունում, որը զբաղվում է բնական կոսմետիկայի արտադրությամբ:

«Մենք այսօր տեսանք մի շղթա, որտեղ մի արտադրությունը տալիս է մեկ այլ արտադրություն` սնկից ստանում են օրգանական պարարտանյութ, որն իր հերթին օգտագործվում է եւ′ այգեգործության, եւ′ այս նոր, ոչ ավանդական ուղղության` օրգանական կոսմետիկայի համար անհրաժեշտ մշակաբույսերի աճեցման համար»,- ասաց Իգնատի Առաքելյանը:

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*