«Բոլոր համայնքներում կլինեն անասնաբույժներ». գյուղատնտեսության նախարար

Գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ, սակայն ոլորտում խնդիրները շատ են

Հայաստանում գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ, սակայն ոլորտում խնդիրները շատ են:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ցածր է տեխնիկական հագեցվածության, ոռոգման համակարգերի մակարդակը: «Բնակլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում գյուղացին չունի փոխհատուցում, եւ այս իսկ պատճառով մենք արտակարգ իրավիճակների նախարարության հետ նախաձեռնել ենք հրթիռային կայաններ հիմնել Հայաստանի կարկուտից ամենախոցելի համայնքներում.,-ասաց նա, հավելելով, որ ծրագիրը կմեկնարկի գարնանը:

Նախարարի խոսքով` գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տարվա ընթացքում 132 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել, նախարարությունը նախաձեռնել է «Գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման» ծրագիրը:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտում անասնաբուծության զարգացման ծրագրերից՝ գյուղատնտեսության նախարարը կարեւորեց համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրումը, որը թույլ կտա ունենալ ավելի առողջ եւ ապահով անասնապահություն Հայաստանում: «Բոլոր համայնքներում կլինեն անասնաբույժներ: Այս ծրագիրը նպատակահարմար կլինի նաեւ պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու պարագայում»,-ասաց նա:

*

*