«Հյուսիս-հարավ»-ի շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան. նախարար

Մինչև այժմ ծախսվել է 150 միլիոն դոլար և 20 միլիոն եվրո...
hyusisharav

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան:

«Ճանապարհի շինարարության ընթացքում մինչև այժմ ծախսվել է 150 միլիոն դոլար և 20 միլիոն եվրո, արդյունքում կառուցվել է մոտավորապես 31 կիլոմետր ճանապարհ, նվազագույնը 500 կիլոմետր դեռ պետք է կառուցվի: Այդ 150 միլիոն դոլարը և 20 միլիոն եվրոն ծախսվել է ոչ թե 31 կիլոմետրը կառուցապատելու վրա, այլ այդ 31 կիլոմետրն արդեն հանձնվել է շահագործման»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը չի հայտարարում, թե 2019 թ.-ին Հյուսիս-հարավ ծրագիրն ամբողջությամբ կավարտվի:

 

 

*

*