Տնտեսվարողները կարող էին էժանացնել վառելիքը՝ չստանալով գերշահույթ․ տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակն իրականացրել է ուսումնասիրություն։
benzin

Դիզվառելիքի, բենզինի եւ սեղմված գազի շուկայում տնտեսվարողներն իրականացնում են ոչ մրցակցային գնային քաղաքականություն: Սա ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի իրականացրած ուսումնասիրության արդյունքն է: Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, տնտեսվարողները կարող էին էժանացնել վառելիքը՝ չստանալով գերշահույթ, սակայն բոլորը համատարած բարձրացրել են գները:

Պարսյանի խոսքով՝ հարկային նոր օրենսգրքի պատճառով թանկացման ամբողջ բեռը տնտեսվարողները թողել են սպառողի ուսերին: Լուծումն ըստ բանախոսի, շուկայում խաղացողների թիվն ավելացնելն է: Բացի այդ, գնագոյացման շուկան կարգավորելու համար պետությունը պետք է վերահսկի կամ կարգավորի մեծածախ շուկան, օրինակ` մեծածախ վաճառքն իրականացվի էլեկտրոնային աճուրդներով:

Տնտեսագետը հնարավոր է համարում նաեւ պետության կողմից դիզվառելիքի եւ բենզինի ներմուծումը, որն, ըստ նրա, էական ազդեցություն կունենա շուկայում գնագոյացման վրա:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*