Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ իրենց պահանջը պարտադիր բաղադրիչի չեղարկումն է:
suren-parsyan-armen-grigoryan

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի եւ չի լուծում այն խնդիրը, որը դրված է իր առջեւ:

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ իրենց պահանջը պարտադիր բաղադրիչի չեղարկումն է: Պետք է ներդրվի նոր, բարելավված կենսաթոշակային համակարգ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանի կարծիքով էլ՝ չկա կենսաթոշակային լուծումների ընդհանուր բանաձեւ, որ կարելի է վերցնել, տեղայնացնել ու հասնել հաջողության, քանի որ դրանք բազմագործոն են: Նրա խոսքով` սա շատ նուրբ ու կարեւոր ոլորտ է, եւ որոշում կայացնելիս պետք է շատ ուշադիր լինել:

Սուրեն Պարսյանի դիտարկմամաբ էլ, եթե նախկին կենսաթոշակային համակարգը սոցիալական արդարություն չէր ապահովում, ապա ներկայիս կենսաթոշակային համակարգն ավելի մեծ անարդարություն է առաջացնում:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները