ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել նոր հուշադրամներ

Հուշադրամների անվանական արժեքն է 5 000 դրամ
hushadram

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 25 տարին», «Երևան-2800» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին, դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը և «25 ՏԱՐԻ» գրառումը դրամանիշերի պաշտպանական տարրերի ֆոնին:

«Երևան-2800» հուշադրամի դիմերեսին պատկերված են Երևան քաղաքի խորհրդանշանային պատկերներից՝ զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով, դարձերեսին՝«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքի «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատված (գործ՝ Ա. Հարությունյանի):

Հուշադրամների անվանական արժեքն է 5 000 դրամ:

 

*

*