ՀՔԾ բյուջեն կնվազի 4.6 մլն, ՔԿ բյուջեն՝ 110 մլն դրամով

ԱԺ-ն շարունակում է 2020 թվականի բյուջեի քննարկումները
hqc-qk

Հատուկ քննչական ծառայության բյուջեն 2020թ. կնվազի 4.6 մլն դրամով:

Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի  պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«2020թ. պետական բյուջեից ՀՔԾ-ին կհատկացվի 735 մլն դրամ, որը շուրջ 4.6 մլն դրամով պակաս է 2019թ. համեմատ: Նվազումը պայմանավորված է 2019թ. ջեռուցման-հովացման համակարգի վերանորոգման համար նախատեսված միջոցների տարբերությամբ և վերապատրաստվողների թվաքանակի տարբերությամբ:  2019թ. վերապատրաստվել է 18 քննիչ, 2020թ. նախատեսում ենք վերապատրաստել 6 քննիչ»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի բյուջեն 2020թ. կնվազի 110 մլն դրամով: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի  պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«2020թ. պետական բյուջեով Քննչական կոմիտեին կհատկացվի 7.7 մլրդ դրամ, ինչը շուրջ 110 մլն դրամով կամ 1.4%-ով պակաս է 2019թ. հատկացված բյուջեով հատկացված միջոցներից»,- ասաց Գրիգորյանը:

ՔԿ պետը նշեց, որ նվազումը պայմանավորված է համազգեստի կրելիության ժամկետով:

*

*