Հովիկ Աղազարյանը՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ

«Կարևորում եմ նաև երկպալատ խորհրդարանի կազմավորումը․․․»
hovik-axazaryan

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովն այսօր քննարկում էր հանձաժողովի տեղակալի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկեցին խմբակցության պատագամավոր Հովիկ Աղազարյանի թեկնածությունը:

«Շատերը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում են արտառոց մի բան, բայց հեղափոխությունը հնի ժխտումն է: Իսկ մեր հեղափոխության ժամանակ ամեն ինչ չէ, որ ժխտվել է: Այո, կոռուպցիան գլխատված է, ու այս մասով որևէ մեկը չի կարող անհանգստություն ունենալ, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաները թաթախված են կոռուպցիայի մեջ: Կարևորում եմ նաև երկպալատ խորհրդարանի կազմավորումը, որտեղ ներկայացված կլինեն Սփյուռքի մեր գաղթօջախները, Հանրային խորհուրդը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչները: Պալատը պետք է տարին մեկ անգամ հավաքվի ու ունենա վերահսկողական ֆունկցիաներ»,- ասաց  նա:

Աղազարյանը կարևորեց նաև վարկային կազմակերպությունների խնդիրը, որոնց տրամադրած վարկերի տոկոսները երբեմն 300-ի են հասնում:

Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը քվեարկության դրվեց: Աղազարյանն ընտրվեց միաձայն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները