Երկրաջերմային կայան կառուցելու համար իրականացված հորատումները դրական արդյունքներ են տվել

Հորատման վերջնական արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա հունվարին...
erkrajermayin kayan

Քարքարում երկրաջերմային կայան կառուցելու նպատակով իրականացված հորատումները դրական արդյունքներ են տվել։ Ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

«Փորվել է երկու հորատանցք. մեկը 1500 մետր, մյուսը՝ 1684 մետր խորությամբ»,- տեղեկացրել է նա։

Հորատման վերջնական արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա հունվարին. «Սակայն նախնական տվյալներով, խորհրդատուները նշում են, որ 2,5 հազար մետր խորության վրա կարող ենք ունենալ 180 աստիճան ջերմություն և համապատասխան հեղուկ, որը լավ նախադրյալ է համակարգային երկրաջերմային կայանի կառուցման համար»։

Նախատեսվում է շուրջ 30 մեգավատ հզորությամբ կայանի կառուցում, որի տարեկան արտադրողականությունը կլինի ավելի քան 200 մլն կՎտ/ժամ։ Այն Հայաստանի ներքին սպառման  3 տոկոսն է։

«Պետք է նաև նշեմ, որ նման երկրաջերմային տեղանքներ ունենք ոչ միայն Սիսիանում, այլև Ջերմաղբյուրում, Բերձորում, Հայաստան-Վրաստան սահմանի որոշ հատվածներում»,- ասել է փոխնախարարը։

*

*