Հիփոթեքային վարկավորման վերաֆինանսավորումը կպարզեցվի

ԿԲ-ն սրանով փորձում է բանկերի միջեւ հաճախորդի համար մրցակցությունն աշխուժացնել:
hipoteq

Հայաստանում հիփոթեքային վարկավորման վերաֆինանսավորումը էականորեն կպարզեցվի. վստահեցրել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

«Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» օրինագծով հնարավոր կլինի հիփոթեքը մի բանկից մեկ այլ բանկ տեղափոխել: Տույժերը չնչին կլինեն, իսկ, եթե վարկը 3 տարուց ավելի ժամկետով է, տույժ-տուգանք չի լինի:

Այսինքն՝ եթե հաճախորդը հիփեթոքի համար մի բանկում է վճարում, բայց մեկ այլ բանկից լավ առաջարկ է ստանում, նա կարող է նոր վարկ վերցնել, վաղաժամկետ մարել հինը եւ լավ պայմաններով անցնել նոր բանկ: Ըստ Երիցյանի, ԿԲ-ն սրանով փորձում է բանկերի միջեւ հաճախորդի համար մրցակցությունն աշխուժացնել:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*