Հիպոթեկային վարկերի ծավալը 20 տոկոսով աճել է. Նիկոլ Փաշինյան

Հիպոթեկային վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո:
norakaruyc-shenqer

2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիպոթեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիպոթեկային վարկ, որքան ողջ 2017 թվականի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են:

Ընդ որում, հիպոթեկային վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո:

«Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը՝ 41 տոկոս, դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ աճը՝ 85 տոկոս, 2019 թվականի հունվարը 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ աճը 131 տոկոս:

131 տոկոս. սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի, բացառապես սեփական հայրենիքի հետ»,- գրել է վարչապետը:

*

*