Հիփոթեքով բնակարան ձեռք բերողներին վերադարձվող եկամտահարկի դրույթը կփոփոխվի

Այսուհետ եկամտահարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե․․․
ekamtahark-hipotek

Կառավարությունն այսօր առաջարկել է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Ըստ այդմ, փոփոխվում է նորակառույցներում հիփոթեքով բնակարան ձեռք բերողներին վերադարձվող եկամտահարկի դրույթը:

Այսուհետ եկամտահարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե շահառուն 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան է ձեռք բերում:

Վարկառուն կամ համավարկառուն նաեւ չպետք է ունենա այլ սեփականություն: Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ իրենք սոցիալական մոտեցում են ցուցաբերելու՝ թիրախավորելով միջին եւ ցածր խավին:

Այս դրույքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։ Օրենքը հետադարձ ուժ չի ունենա:

*

*