Երրորդ երկրներից բանջարեղենը Հայաստանով հասնում է ՌԴ․ ՊԵԿ-ը պարզաբանում է

Բանջարեղենը ներկրվում է նախ Հայասատան, ապա ներկայացվում որպես հայկական արտադրանք․․․
lolik

Պտուղ-բանջարեղենի ներկրման հարցի հետ կապված՝ օրերս ԱԺ-ում բարձրացված խնդրի շուրջ պարզաբանում է տվել Պետեկեմուտների կոմիտեն: Ըստ այդմ՝ քանի որ Ռուսաստանը երրորդ երկրներից բանջարեղենի ներմուծման վրա միակողմանի սահմանափակումներ է կիրառում, այս դրույթը շրջանցելու նպատակով այդ երկրներից բանջարեղենը ներկրվում է նախ Հայասատան, ապա ձեռք բերված համապատասխան փաստաթղթերով ներկայացվում որպես հայկական արտադրանք ու այս եղանակով արտահանվում է Ռուսաստան:

Այդ պատճառով Հայաստանից բանջարեղենի արտահանումը համարվում է ռիսկային եւ տուժում է տեղական արտադրողը, ով չի կարողանում իսկապես հայկական գյուղմթերքն արտահանել Ռուսաստանի շուկա:

Հաշվի առնելով վերը նշվածը` Հայաստանի մաքսային ծառայությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում դեպի Ռուսաստան գյուղմթերքի արտահանման նկատմամբ, որպեսզի կանխվեն երրորդ երկրների ծագման գյուղմթերքը հայկականի անվան տակ արտահանելու փորձերը:

*

*