ՀՀ-ի և Իրանի էներգետիկ համագործակցությունը խնդիր չի կարող ունենալ. Գարեգին Բաղրամյան

Նախարարն անդրադարձել է ԱՄՆ պատժամիջոցներին
elektraenergia

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարևորում է Իրանի հետ էներգահամակարգի նույն հաշվեկշիռների պահպանումն ու Իրանի էլեկտրահաղորդման գծերի հետ փոխանակումները:

Լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ օրերս հանդիպել են Ամերիկայի պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ:

«Իրանի նկատմամբ ԱՄՆ կիրառած պատժամիջոցները եղել են նաև տարիներ առաջ: Մենք իրենց հանգամանալից ներկայացրել ենք, որ այսօր, քանի դեռ ունենք փակված սահմաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մեր էներգահամակարգը զարգացել է այդ ուղղությամբ»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նման խնդիր կոնկրետ մեր մասով չի կարող լինել:

*

*