ՀՀ-ից արդեն արտահանվել է շուրջ 36 000 տոննա պտուղ-բանջարեղեն

Մեկնարկել է ծիրանի բերքահավաքի ու արտահանման գործընթացը։
ptugh-banjareghen

Հայաստանի Հանրապետությունից արդեն արտահանվել է շուրջ 36 000 տոննա պտուղ-բանջարեղեն, որի հիմնական մասը` դեպի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից,  հայտնել է Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նախարար Իգնատի Առաքելյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ։

Ռոբերտ Մակարյանը նաեւ նշել է, որ մեկնարկել է ծիրանի բերքահավաքի ու արտահանման գործընթացը, և ավելի քան 1000 տոննա ծիրան արդեն արտահանվել է ՌԴ: Զգալի աճ է գրանցվել հատկապես ելակի արտահանման ծավալներում՝ շուրջ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ծավալները:

Անդրադառնալով ջրաշենցիների դժգոհությանն արտահանողների կողմից ծիրանի ձեռքբերման ցածր գների վերաբերյալ՝ փոխնախարարը հայտնել է, որ խնդիրն արդեն կարգավորվել է:

*

*