ՀԷՑ-ի շահույթը գերազանցել է 23 մլրդ դրամը

Էլեկտրամատակարարված յուրաքանչյուր Կիլովատտ/ժամի համար կշարունակենք վճարել նույն գինը:
hec-tuganq

Էլեկտրամատակարարված յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար կշարունակենք վճարել նույն գինը:

«Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն տեղի չի ունենա Հայաստանի ատոմակայանի էներգաարտադրության ժամանակավոր դադարի պատճառով»,-  լրագրողներին հայտնել է Հայաստանի էլեկտրական ցանցերի խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։ Նա ներկայացրել է 2016-ին ընկերության արձանագրած ցուցանիշերը: Շահույթը գերազանցել է 23 միլիարդ դրամը, իսկ հոսանքի կորուստը 3 տոկոսից քիչ է: Դրանք հիմնական ցուցանիշերից են:

Ինչ վերաբերում է առաջիկա փոփոխություններին, ապա ցանցի կառավարման համակարգն է զարգացվելու: ՀԷՑ-ն առաջիկայում նախատեսում է ներդնել կառավարման միջազգային ստանդարտներ, մինչեւ 2020 թվականը Երեւանի ամբողջ տարածքում գործելու են նոր հաշվիչներ, որոնք հնարավորություն կտան սմարթֆոններով հետեւել ծախսվող հոսանքի ցուցմունքներին: Այդ դեպքում սպառողն այլեւս գործ չի ունենա էլեկտրիկի հետ:

Ընկերությունը որդեգրել է նոր տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատողների թվի կրճատման քաղաքականությունը, որի համաձայն, աշխատանքից ազատվածները կտեղափոխվեն նոր աշխատանքի կամ էլ նրանց աշխատավարձ կվճարվի՝ մինչեւ մեկ տարվա ընթացքում այլ աշխատանք գտնեն:

*

*