Պետք է համեմատել ոչ թե ՀԴՄ-ների տեսքը, այլ տեխնիկական հնարավորությունները․ ՊԵԿ նախագահ

Դավիթ Անանյանն անդրադարձել է նոր սերնդի ՀԴՄ սարքերի ներդրման և դրա շուրջ առաջացած բողոքներին:
davit-ananyan

Հարկային օրենսգրքում ամրագրված իրավական նորմերը մեզ պարտադրում են, որ 2019-ի հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների ամբողջական կիրառման անցնենք: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով նոր սերնդի ՀԴՄ սարքերի ներդրման և դրա շուրջ առաջացած բողոքներին:

Նրա խոսքով՝ այն հարկ վճարողները, որոնց դեռևս թույլատրվել էր անցում չկատարել նոր ՀԴՄ-ներին և իրավունք ունեին շահագործել հին ՀԴՄ սարքերը, արդեն պետք է անցում կատարեն նոր սարքերին:

«ՀԴՄ-ների վերաբերյալ բավականին հակասական տեսակետներ կան հանրության շրջանում: Խնդիրն այն է, որ ՀԴՄ սարքերի` համադրելի համեմատություն պետք է արվի և պետք է համեմատել ոչ թե դրանց տեսքը, այլ տեխնիկական հնարավորությունները: Կա կառավարության որոշում, որով ՀԴՄ-ների տեխնիկական պայմաններն են սահմանված և ցանկացած ՀԴՄ սարք, որը կհամապատասխանի այդ չափանիշներին, կարող է ներկայացվել և շահագործվել` որպես նոր սերնդի ՀԴՄ սարք»,-ասաց Անանյանը:

*

*