ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը

Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ
gazpromarmenia

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում կայացրեց նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար:  Որոշման նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը:

««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Այնինչ, օրենքով սահմանված կարգով, պետք է ներկայացվեր մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը:  Հանձնաժողովը, որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի վերաբերյալ ընկերությունը ծանուցվել է հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի գրությամբ»,-ասաց նա:

*

*