Ապրիլից ապրանքների հայտարարագրերի գրանցումը կիրականացվի նաեւ էլեկտրոնային եղանակով

Թղթայինի համեմատ՝ այս տարբերակն իրականացվում է առավել սեղմ ժամկետում:
elektonayin

2018թ. ապրիլի 1-ից տնտեսվարողներն ապրանքների հայտարարագրերի գրանցումը կարող են իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով: Հայտարարատուն հնարավորություն ունի իր էլեկտրոնային արխիվից ներբեռնել ներկայացվող փաստաթղթերը եւ կցել հայտարարագրին:

Թղթայինի համեմատ՝ այս տարբերակն իրականացվում է առավել սեղմ ժամկետում: Էլեկտրոնային հայտարարագիր իրականացնելու համար հայտարարատուն պետք է ունենանա վավեր նույնականացման քարտ, նույնականացման քարտի տվյալները ընթերցող համապատասխան էլեկտրոնային սարք եւ ակտիվացված էլեկտրոնային ստորագություն:

*

*