Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է

Հայաստանից արտահանման ամենամեծ պահանջարկն ունի ծիրանը:
ptux-banjarexen

Հայաստանից արտահանման ամենամեծ պահանջարկն ունի ծիրանը: Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ ընթացիկ տարի ավելի շատ ծիրան է արտահանվել, քան անցած տարի: «Ամեն օր արտահանման տվյալները համադրելով կարող ենք ասել, որ, երեկվա տվյալներով, արդեն այս տարի 81 տոկոսով ավելի ծիրան ենք արտահանել, քան անցած տարի:

Արտահանվել է նաև կեռաս, խաղող: Դեղձի սեզոնը դեռ չի սկսվել, բայց անցած տարվա համեմատ արդեն մոտ 3 անգամ ավելի դեղձ ենք արտահանել»,- նշեց նախարարը:

Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, բայց արտահանման աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է: «Հիմնականում ՌԴ ենք արտահանում, բայց այս տարի արտահանման աշխարհագրությունը մեծացել է. արտահանվում է նաև Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Եվրոպական միություն, նաև Մերձավոր Արևելք՝ Դուբայ, Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ»,- ասել է գյուղնախարարը:

*

*