ՀԱԱՊ-ն մտահոգություն է հայտնել Ամուլսար տանող ճանապարհների փակ լինելու կապակցությամբ

...արդեն ավելի քան երեք ամիս
lidian Amulsar-09-08-2018

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը ողջունել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում պատասխանատու գործելաոճ և միջազգային չափանիշներ ներդնելու` կառավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել  է, որ «Լիդիան Արմենիա»-ն արդեն իսկ գործում է այդ չափանիշներով:

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարածած  հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են արդեն ավելի քան երեք ամիս:

ՀԱԱՊ-ն Հանքարդյունաբերության ոլորտի շուրջ անհանգստությունը լիովին հասկանալի է համարում, սակայն  ակնկալում է, որ այդ մտահոգություններին լուծումներ կտրվեն օրինական ճանապարհով և արդար ու պրոֆեսիոնալ միջոցներով:

*

*