Հայաստանը շուտով ոսկու բավականին լուրջ պաշարներ կունենա. ԿԲ նախագահ

«2004-ին մեր ոսկու պաշարները վաճառելը ճիշտ քայլ է եղել»։
voski

Հայաստանը շատ շուտով ունենալու է բավականին լուրջ ոսկու պաշարներ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Ես մի տարի առաջ էլ հայտարարել եմ: Հիմա մենք ծրագիր ենք իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ: Հիմա կառուցում ենք աֆինաժի  (արդյունաբերական եղանակով ազնիվ մետաղների ստացում զտման միջոցով-խմբ.) գործարան: Շատ լուրջ գործարան է լինելու, որի մենեջմենթն իրականացնելու է համաշխարհային շատ լուրջ ընկերություն: Ես համոզված եմ, որ շատ շուտով մենք ունենալու ենք շատ ավելի շատ ոսկու պաշարներ, քան ունեցել ենք մինչև 2004 թ.»,- ասաց Ջավադյանը:

Նա հայտնեց, որ 2004 թ. Հայաստանի ոսկու պաշարն եղել է ընդամենը 1.6 տոննա: «Այդ պահին մեր ոսկու պաշարները վաճառելը ճիշտ քայլ է եղել, որովհետև այն եկամուտը, որ մենք ստացել ենք ու փոխանցել ենք պետական բյուջե, շատ լուրջ թիվ է եղել»,- մանրամասնեց Արթուր Ջավադյանը:

Նախատեսված գործարանի հնարավորությունը տարեկան մինչև 10 տոննա է լինելու:

 

*

*