Տնտեսվարողներն այսուհետ դիմումը կարող են ներկայացնել նաեւ էլեկտրոնային տարբերակով

Տնտեսվարողներն ապրանքանիշ կստանան 4 ամսում
suren-karayan

Հայաստանում տնտեսվարողներին ապրանքանիշեր տրամադրելու ժամկետները կառավարության ընդունած նոր որոշմամբ կնվազեցվեն՝  6 ամսից հասցվելով 4-ի։  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի նիստում նշեց, որ նոր կարգն արտացոլում է ավելի վաղ ընդունված օրենսդրական փոփոխությունները։

«Չորս ամիսը՝ մտավոր սեփականության փորձաքննության և այլ գործընթացների համար, շատ կարճ ժամկետ է։ Աշխարհում նման բան պարզապես չկա։ Բացի դրանից՝ դիմումը կարելի է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով, ինչը զգալիորեն դյուրացնում է գործը»,- ասաց Կարայանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները